
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։