Այս քվեարկությունը հայկական ուժի բանը չէր. Լևոն Շիրինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ փոխելով ԱՄՆ քաղաքական ուղղվածությունը` չնայած Թրամփի վարչակազմի կողմից բազմիցս հնչեցված առարկություններին:

Տասնամյակներ շարունակ Թուրքիան գործի էր դրել լոբբիստների մի մեծ բանակ ՝ այս բանաձևը չեղարկելու համար: Բայց այդ ջանքերն այսօր ձախողվեցին, երբ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ճնշում գործադրեց ու պարտադրեց ընդունել բանաձևը, ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց բանանձևի ընդունմանը: Բանաձևի հեղինակ Մենենդեսը Հայոց ցեղասպանության սարսափները թվարկելիս սկսել է արտասվել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ սա խորքային քաղաքականության փոփոխություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

«Առաջիկայում արդյուքները կտեսնենք, բայց դրա հետ մեկտեղ մեզանից շատ բան է կախված: Առաջին անգամ 1920 թվականից հետո ռուս-թուրքական օկուպացիան եղավ, Հայաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից ստացավ քարտ-բլանշ: Մենք հիմա լավագույն քաղաքականությունը վարելու հնարավորությունն ունենք, դա չի նշանակում հակառուսականություն»,-ասաց Շիրինյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Լևոն Շիրինյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց, ԱՄՆ-ի կոնգրեսականներին, Քիմ Քարդաշյանին:

«Այս քվեարկությունը հայկական ուժի բանը չէր, այն ինչը որ կատարվեց, բացառիկ երևույթ էր»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս