ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր մակարդակի է հասցնում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության սկզբում անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունմանը:

«Ցանկանում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, քանի որ հոկտեմբերի վերջին պալատը ևս ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Պետք է գնահատանքի խոսքեր ասել Միացյալ Նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս