ԱՄՆ-ում կատարվել է Թուրքիայի վերահսկողությունից դուրս գործընթաց. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կատարվել է Թուրքիայի վերահսկողությունից դուրս գործընթաց, եթե կարողանային, ապա կարգելափակեին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Անդրադառնալով երեկ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի որոշումն ընդունված է, մնում է մենք մյուս երկրների պառլամենտներում շարունակենք մեր ցեղասպանության ճանաչման քարոզարշավը»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել, որը նաև ի օգուտ մեր երկրի տեղի ունեցավ, և որից պետք է օգտվել:

«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություն Ռուսաստանի հետ, և բարեկամական հարաբերություն Միացյալ Նահանգների հետ: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ընդգծեց մեր զուցակիցը:

Հավելենք, որ երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ փոխելով ԱՄՆ քաղաքական ուղղվածությունը` չնայած Թրամփի վարչակազմի կողմից բազմիցս հնչեցված առարկություններին:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս