Միլիարդներ՝ վիրտուալ կամուրջի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացնի «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ ծրագիրն իր տեսակով առաջին եւ խոշորագույն ծրագիրն է, որը անմիջականորեն իրականացվելու է Սփյուռքի տեխնոհամայնքի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ եւ հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ` մասնակցելու կատարելագործման ծրագրերին։

Ս.Հ.




Լրահոս