ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է բարեգործական տոնավաճառ՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության:

«Բարի մամա» հիմնադրամը հոգում է հաշմանդամություն և բնածին հիվանդություններ ունեցող երեխաների խնդրիները և ամեն կերպ նպաստում այդպիսի երեխաների վերամիավորմը ընտանիքներին: Բանկի Գլխամասային գրասենյակի նախասրահում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մայրերը ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ փայտե տոնածառի խաղալիքներ, Ամանորյա բլիթներ, թեյի տուփեր, փայտե զարդեր և այլն: Բանկի աշխատակիցները մեծ սիրով մասնակցեցին այս բարեգործական միջոցառմանը և գնեցին բոլոր իրերը:

Հավաքված ողջ գումարը կուղղվի 18 երեխաների վերականգնողական թերապիաներին՝ մասնավորապես, հոգեբանի և լոգոպետի ծառայությաններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մտապես աջակցում է հայկական բարեգործական հիմնադրամներին և ամեն տարի հատկացնում է միջոցներ առողջապահության ոլորտում բարեգործության և հովանավորչության համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս