
Այսօր վաղ առավոտից հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և շինություններում:
Նշենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հայրապետյանի տունը խուզարկում են Ֆեդերացիայում կատարված չարաշահումների գործով: Մասնավորապես, չարաշահումները բացահայտվել են ՀՖՖ-ում կատարված շինարարության գործով:
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, պարզելու համար, թե ինչպես է արձագանքում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը իրականացվող խուզարկությանը:
«Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Շարմազանովը:
Ի դեպ, նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը առանձնատան բակում հանդիպելով լրագրողներին,ասել է, թե «տնից գտել են «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:
Լիդա Եղիազարյան