Դեկտեմբերի 1-12-ը PMI Science-ը եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ISTC հիմնադրամի, ՄԿԻ Կենսաինֆորմատիկայի խմբի եւ LABZ AL-ի համատեղ իրականացնում էին Hack the DNA Datathon ծրագիրը: Երեկ ISTC հիմնադրամում տեղի ունեցավ միջոցառմանը մասնակցող ամենաակտիվ թիմերի պարգեւատրման արարողությունը եւ հաղթողները ստացան դրամական պարգեւներ:
Նշենք, որ ծրագիրը նպատակ ուներ խթանել գենոմի ոլորտի ուսումնասիրությունները Հայաստանում եւ հանդիսանում է բացառիկ հնարավորություն տալ գիտական հանրության համար: Datathon-ն իրենից ներկայացնում էր ծերացման եւ քաղցկեղի հետազոտության մասին առաջադրանք, որի լուծումը պետք է դառնա խմորիչ գենոմի տվյալներն ավելի արդյունավետ օգտագործելու միջոց: Սա էլ իր հերթին կհեշտացնի քաղցկեղի մեջ թելոմերների դերի մասին ուսումնասիրությունները:
Մասնակիցներն այս ընթացքում հնարավորություն են ունեցել հանդիպել համաշխարհային էքսպերտների հետ եւ ստանալ մեթոդաբանության անկախ գնահատական:
ISTC հիմնադրամի ծրագրերի կորդինատոր Գայանե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, ծրագրին մասնակցելու համար եղել է 110 դիմորդ, որից վերջնական փուլ է անցել 67 հոգի` 22 խումբ: «Այս խմբերը մոտ 9 օր շարունակ աշխատել են ԴՆԹ հետազոտությունների ոլորտում` բիոինֆորմատիկների խմբի կողմից տրամադրված դատայի վրա: Այս դատան իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի քրոմոսոմների վերջույթների ուսումնասիրությունը, որոնք վերջերս պարզվեց, շատ կարեւոր դեր է կատարում քաղցկեղի եւ ծերացման ուսումնասիրության գործում: Հետեւաբար կար դատա, որը ուսումնասիրվեց հենց թելոմերների մասով: Եվ այս 22 խմբերից միայն 7-ն անցան եզրափակիչ փուլ եւ երեք հոգի հայտարարվել են հաղթող», – մանրամասնեց Գայանեն:
Իսկ Ֆիլիպ Մորրիս գիտահետազոտական կենտրոնի էկոհամակարգերի եւ համագործակցության գծով ղեկավար Մարյամ Դավթյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, թե ծրագիրն արդեն իրականացվում է երկրորդ անգամ: «Նպատակը եղել է խթանել համագործակցությունը մասնավորապես բիոինֆորմատիկայի ոլորտում: Անցյալ տարի իրականացված միջոցառումը վերաբերում էր միկրոբիոմիքսին, այս տարի արդեն հայկական բիոմին է վերաբերում», – մանրամասնեց Դավթյանը:
Հավելենք, որ միջոցառման արդյունքում հաղթող ճանաչվեցին երեքը: Ըստ այդմ, Brain BEE խումբը զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, արժանացավ 500 դոլար դրամական պարգեւի, երկրորդ հորիզոնական զբաղեցրած Դավիթ Խեչոյանը 1000 դոլար դրամական պարգեւի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրած BioCode խումբն էլ` 1500 դոլարի: