Այս փուլում ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջերս հստակ ներկայացվել է Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում եւ հենց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթում: Անդրադառնալով Մամեդյարովի այն հայտարարություններին, , թե իր համար հստակ չէ՝ ինչ է Հայաստանը հասկանում անվտանգության մասին խոսելիս, Նաղդալյանը նշեց.
«Վերջերս Իլհամ Ալիեւը հայերին մեղադրեց Սումգայիթի ջարդերի մեջ: Նման միջավայրում անիմաստ է դիտարկել անվտանգության ապահովման հնարավորությունը: Գեղեցիկ խոսքերով ճշմարտությունը չես թաքցնի: Արցախի անվտանգությունը զիջումների ենթակա չէ»,- շեշտեց Նաղդալյանը: