Նոր քննարկումներ՝ Ամուլսարի հարցով. ինչ են առաջարկել փոխոստիկանապետը, Վայոց ձորի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ամուլսարի հանքի շահագործման հարցով նոր քննարկումներ են սպասվում: Մասնավորապես, դեկտեմբերի 15-ին Ջերմուկ քաղաքում տեղի կունենա հերթական հանրային քննարկում: «Ժողովուրդ» օրաթերթին սպասվող քննարկման թեմայից մանրամասներ են հայտնի դարձել:

Մենք տեղեկացանք, որ քննարկումը վերաբերելու է ՀՀ փոխոստիկանապետի, բարձրաստիճան այլ ոստիկանների եւ Վայոց ձորի մարզպետի վերջին առաջարկին: Ինչպես հայտնի է, նրանք առաջարկել են, որպեսզի բնակիչները թույլ տան ձմեռացնել Ամուլսարի տարածքում գտնվող գույքը: Սակայն հետաքրքիր է, որ նախորդ հանդիպմանն արդեն իսկ մեծ թվով բնակիչներ դեմ են արտահայտվել այդ առաջարկին:

Բանն այն է, որ, բնակիչների խոսքով, անցյալ տարի իրականացված ձմեռացումից հետո այս տարի աշխատանքներ չեն իրականացվել, եւ նոր ձմեռացման կարիք ուղղակի չկա։ Սակայն, ամեն դեպքում, որոշում է կայացվել կրկին անգամ հանրային քննարկում կազմակերպել եւ այդ հարցը դնել բաց քննարկման:




Լրահոս