ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխող խմբակցությունը թեկնածուների փնտրտուքի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական էր տվել կառույցի անդամությունից: Եվ սա այն դեպքում, երբ նրան առաջարկել էր հենց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Մինչեւ այժմ իշխող խմբակցությունը, սակայն, Շաթիրյանի փոխարեն նոր թեկնածու չի առաջադրել:

Եվ հետաքրքիր է, որ անգամ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ հանձնաժողովի անդամներին ու հաջողություն մաղթել նոր աշխատանքում: Սակայն իշխող ուժը դեռ չի շտապում նոր թեկնածու առաջադրել, եւ այդ մասին աշխատանքներ կկատարվեն արդեն հաջորդ տարի:

Մինչ այդ իշխող խմբակցությունը թեկնածուների փնտրտուքի մեջ է: Նկատենք, որ հանձնաժողովի` 35 հաստիքից բաղկացած աշխատակազմը եւս կհամալրվի հաջորդ տարի, իսկ մինչ այդ մարմինը կգործի այն հաստիքներով, որոնք նախատեսված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար:




Լրահոս