«Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Պարզվում է` քաղաքապետարանը փորձել է թանկ գնով ձեռք բերել տրակտորներ` միաժամանակ մերժելով ցածր գին առաջարկած ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի կարիքների համար տրակտորների ձեռքբերման նպատակով հայտարարվել է հրատապ բաց մրցույթ, որին մասնակցել է նաեւ «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի կենտրոն»ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին է բացվել «Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Հայ-բելառուսական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական եւ բիզնես կապերի արդյունքում է ստեղծվել: «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տուն» ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկը կազմել է 154 մլն դրամ, մինչդեռ երկրորդ տեղ զբաղեցնող մասնակցի գնային առաջարկը կազմում է 179 մլն 880 հազար դրամ: Ստացվում է, որ գնային առաջարկների տարբերությունը կազմում է մոտ 26 մլն (25 մլն 880 հազար դրամ) դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որընկերությունը քաղաքապետարանի կարիքների համար կազմակերպված բաց մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելիս,որպես հայտի ապահովում, ներկայացվել է «Արդշինբանկ» ընկերության կողմից տրամադրված բանկային երաշխիքը, որը գործում է մինչեւ 2020 թվականի հունվարի 13-ը: Սակայն գնահատող հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված հայտը` պատճառաբանելով, որ հայտի ապահովումը պետք է վավեր լինի հայտը ներկայացնելու օրվանից հաշված 90 աշխատանքային օր:
Ըստ ընկերության պատճառաբանության`իրենք հայտը ներկայացրել են հոկտեմբերի 13-ին, իսկվերջինիս հայտի ապահովումը գործում է մինչեւ 2020 թվականի հունվարի 13-ը ներառյալ: Այսինքն` ներկայացված հայտի ապահովման ժամկետը ամբողջությամբ բավարար է մինչեւ պայմանագիր կնքելը մասնակցի կողմից գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտման դեպքում այդ հայտի ապահովումը գանձելու համար,հետեւաբար ամբողջությամբ ապահովում է մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումը: Ավելին, քանի որ բաց մրցույթով պահանջված տրակտորների մատակարարումը նախատեսված է պայմանագիրը ուժիմեջմտնելու 20-րդ օրացուցային օրվանից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, ապա ներկայացված հայտի ապահովման ժամկետը ամբողջությամբ բավարար է անգամ պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետը ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը գտել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից«Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի կենտրոն»ՍՊԸ-ի հայտը անբավարար գնահատելու եւ ապա մերժելու մասին որոշումըչի բխում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից: Ավելին, այն միտված չէ ապահովելու գնումների եւ գնումներիգործընթացի տնտեսող, արդյունավետ եւ օգտավետ իրականացումնու պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնումը: Բացի այս, հանձնաժողովը ընկերության հայտը մերժելու մասին որոշում կայացնելիսթույլ է տվել ՀՀ ֆինանսների նախարարի 24.05.2017 թվականի հրամանով հաստատված մրցույթի հրավերի օրինակելի ձեւի`որեւէ ողջամիտ իրավական փաստարկով չհիմնավորվող մեկնաբանություն, հաշվի չի առել այն ընդունող մարմնի նպատակը: Իր հերթին Երեւանի քաղաքապետարանը պնդել է գնահատող հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը:
Բայց չնայած սրան`«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որօրեր առաջ ՀՀ գնումներիհետ կապված բողոքներքննող անձը որոշել է հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի ներկայացրած բողոքը բավարարել ամբողջությամբ:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որընկերությունը ներկայացված բողոքով խնդրել է պարտավորեցնել հրատապ բաց մրցույթի հանձնաժողովին դադարեցնել հանձնաժողովի նիստիթիվ երեք արձանագրության 4.2 կետով կայացված «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տուն» ընկերության հայտը մերժելու մասին որոշումը: Այս պահանջը գնումների բողոքարկման խորհուրդը եւս կատարել է: Այս թեմայի շուրջ«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «ԱՐ-ԲԵ հայ-բելառուսական առեւտրի կենտրոն»ՍՊԸ-ի հետ, որտեղից փոխանցեցին, որկենտրոնի ֆինանսիստը զբաղված է, եւ չեն կարող մեկնաբանել:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց Երեւանի քաղաքապետարան, որտեղից փոխանցեցին` պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում ուղարկենք:
Սյունէ Համբարձումյան