Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. Արմեն Սարգսյանը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար:

Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:

Ողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում ամենաջերմ զգացմունքներն ու խորին երախտագիտությունը:

Համոզված եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա համագործակցության զարգացումը համահունչ կլինի երկու երկրների երկարաժամկետ շահերին»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:




Լրահոս