Խոյ
Այսօր Խոյերի համար հաջող օր է թղթաբանության հետ կապված հարցեր լուծելու համար: Կարող եք անդրադառնալ նաև սիրային հարցերին, սիրելիի հետ կապված կան չլուծված հարցեր, փորձեք դրանք ևս կարգավորել:
Ցուլ
Առաջին հայացքից շատ լավ գործնական առաջարկ կստանաք, բայց լավ ուսումնասիրեք գործատուին՝ նոր պատասխանեք: Փորձեք հարազատների հետ վեճի չբռնվել՝ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր խոսքը խայթող է և կարող է մեծ կռվի պատճառ դառնալ:
Երկվորյակ
Աշխատավայրում որոշ խնդիրներ են սպասվում: Կոնֆլիկտ կծագի ղեկավարության հետ, որքան էլ որ դուք ճիշտ լինեք, փորձեք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ կռվով:
Խեցգետին
Դուք ծանրաբեռնված եք և ֆիզիկապես, և հոգեպես: Փորձեք գրաֆիկը մի փոքր թեթևացնել, թե չէ կվնասեք առողջությունը:
Առյուծ
Հաջողությունը ձեզ կժպտա, եթե դեպքերը արհեստականորեն չարագացնեք: Թողեք ամեն ինչ իր հունով գնա և կլինի ձեր մտածածով:
Կույս
Զբաղվեք գնումներով, մեծ գնումներ կատարեք, այս պահին ձեզ դա թույլ տալ կարող եք, քանի որ ֆինանսապես կկայունանաք:
Կշեռք
Փորձեք շատ գտնվել մաքուր օդին: Դուք աշխատանքի բերումով շատ եք գտնվում փակ տարածքում, զրկվում մաքուր օդից, ինչը հանգեցնում է նրան, որ ձեզ ֆիզիկապես վատ եք զգում:
Կարիճ
Եթե ծայրահեղ անհրաժեշտություն չկա, նոր գործ մի ձեռնարկեք: Այս պահին դա նպատակահարմար չէ: Զարգացրեք եղածը:
Աղեղնավոր
Լարված շրջան է, կյանքի ոչ մի ասպարեզում կայունություն չեք զգում, բայց դա թող ձեզ չհուսահատեցնի, ժամանակավոր է:
Այծեղջյուր
Լավ շրջան է փոփոխություններ կատարելու համար: Բացառություն է սիրային ասպարեզը, այդ հարցը թողեք այնպես, ինչպես կա: Փոխեք տան գույքը, տեղափոխեք կամ ձևափոխեք, դա թարմություն կբերի ձեր կյանք:
Ջրհոս
Դուք ձեր առաջ նպատակներ եք դրել, դեռ մեկը ավարտին չհասցրած, անցնում եք մյուսին, ինչը հանգեցնում է նրան, որ ոչ մի ասպարեզում հաջողության չեք հասնում: Արեք մեկ բան, բայց մինչև վերջ նվիրվեք հենց այդ մի գործին:
Ձկներ
Գործնականում մեծ փոփոխություններ են սպասվում՝ պաշտոնի կամ աշխատանքի բարձրացում, եթե դա չլինի, ապա կարժանանաք գովասանքի ղեկավարության կողմից, իսկ մոտ ապագայում կլինի նաև առաջընթաց: