ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Շատ կարեւոր ինստիտուտ է կայանում. երկրի ղեկավարի տիկնոջ գործունեություն, ի քաջալերում մեր երկրի բոլոր կանանց»:
Գրառման կից նա հրապարակել է Աննա Հակոբյանի ելույթը՝ «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ։
Իմ ելույթը երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ: Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները: Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար։ #Mystep#Take_a_step#Իմքայլըհիմնադրամ
Gepostet von Anna Hakobyan am Samstag, 14. Dezember 2019