Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Վանաձորի 5-րդ դպրոցի 2-րդ հարկում գտնվող համակարգիչների դասասենյակ և գողացել լուսացրիչ, դյուրակիր համակարգիչներ՝ պատճառելով 600․000 դրամի նյութական վնաս։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին 18-ամյա երկու քաղաքացի։ Նրանք խոստովանել են կատարածը։ Գողոնը հայտնաբերվել է։