Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է աշխատանքային խումբ ստեղծելու հարցը՝ ատելության խոսքը օրենսդրորեն բարելավելու շուրջ աշխատանքներ տանելու համար։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդայանին, որը այդ հարցի հիմնական զեկուցողն էր։
«Այս տարիների ընթացքում մենք շատ ենք զգացել ատելության խոսքը, ինչպես պայքարել դրա դեմ։ Իհարկե, քարոզչություն իրականցվումէ եւ նաեւ այնպիսի աշխատանքներ, որ մարդկանց գիտակցության վրա ազդեն, բայց մենք չունենք հարցի պատասխանը, թե ինչպես։ Ինչ խնդիր ենք մեր առջև դրել եւ ուր ենք գնում։
Այնպես չանենք, որ ատելության խոսքի անվան տակ սկսենք սրբագրել ազատ խոսքը», — նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում