ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երեւան-Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիլնյուս-Երեւան ուղղություններով:
Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին:
Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Wizz Air ավիաընկերությունը սկսում է չվերթներ դեպի Վիեննա և Վիլնյուս ցածր գներով: