Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորները վախենում են՝ շատ լավ հասկանալով՝ ինչ է ակնկալում իրենցից իշխանությունը:
«Շարունակելու ենք պայքարը մինչև արդարությունը կվերականգնվի: Դատավոր Մխիթար Պապոյանը լավ վարկանիշ ունի, լավ համբավ ունի, այն դատավորներից է, որը պատրաստ չի սխալ որոշում կայացնել և ինքնաբացարկ հայտնեց, որ ծանր բեռի տակ չընկնի :
Դատավորները վախենում են՝ շատ լավ հասկանալով՝ ինչ է ակնկալում իրենցից իշխանությունը: Իշխանությունը ցանկանում է ունենալ Արմեն Դանիելյանի , Աննա Դանիբեկյանի նման դատավորներ: Սպասում ենք, որ դատավորն արդարադատություն իրականցնի»: