Մեջքի ցավը հանգիստ չի՞ տալիս ձեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոտկատեղում ցավն առաջանում է գրգռվածության կամ ողնաշարում դեգեներատիվ պրոցեսների հետևանքով։ Միջողնային սկավառակի դեգեներատիվ փոփոխություններ, հոդերի հիվանդություններ, ճողվածքներ… խնդիրներ, որոնք ևս կարող են մեջքի ցավի պատճառ դառնալ։ Սրանք արդեն բժշկական հսկողության կարիք ունեն։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր չէ մոռանալ այն մասին, որ որոշ սովորություններ կարող են օգնել խուսափել կամ հանգստացնել տհաճ ցավը, որն արդեն իսկ առաջացել է։

Հետևեք կեցվածքին։ Հնարավոր է՝ չեք էլ մտածում այն մասին, որ հարկավոր է ճիշտ կեցվածք ունենալ ցանկացած իրավիճակում՝ հանգստանալիս, նստած, պառկած, քայլելիս, և այլն։ Օգտակար սովորություն, որը կօգնի նվազեցնել գոտկատեղում ցավի առաջացման հավանականությունը։

Մեջքը միշտ ուղիղ պահեք։ Նստած դիրքում այն պետք է հենված լինի աթոռի հետևի հատվածին։

Մի մոռացեք մեջքն ուղիղ պահել քայլելու ընթացքում։ Գլուխը մի կախեք։

Ֆիզիկական վարժություններ։ Նստակյաց կենսակերպն ուղղակի կապ ունի գոտկատեղի ցավի և հոդերի հիվանդությունների հետ, որոնք դեգեներատիվ փոփոխությունների պատճառ են դառնում։

Թեև հանգիստը կարող է օգնել թուլացնել ցավը, պարբերական ֆիզիկական վարժությունները պրոֆիլակտիկայի լավագույն տարբերակն են։

Շաբաթվա ընթացքում 3 օր, նվազագույնը 30 րոպե հատկացրեք ֆիզիկական վարժություններին։
Համադրեք կարդիովարժություններն ու մկաններն ամրացնելու համար նախատեսված վարժությունները։
Խորհրդակցեք բժշկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կարո՞ղ եք լողով զբաղվել։
Շնչառական տեխնիկաներ կիրառեք։ Սրանք պարզ վարժություններ են, որոնց շնորհիվ օրգանիզմը թթվածին է ստանում։ Այս վարժություններն օգնում են ոչ միայն՝ լավացնել ինքնազգացողությունը, այլև՝ կարգավորել էմոցիոնալ վիճակը։




Լրահոս