Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումը բուռն է եղել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումները բավականին ակտիվ են անցել: Մենք տեղեկացանք, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել, եւ բացի ջերմուկցիներից, քննարկմանը մասնակցել են նաեւ այլ քաղաքների բնակիչներ: Ավելին, մենք տեղեկացանք, որ քննարկմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, այսինքն` անձինք, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը:

Ինչպես հայտնի է, հանրային քննարկման թեման Ամուլսարի տարածքում գտնվող գույքի ձմեռացմանը թույլտվություն տալու մասին հարցն էր: Հանրային քննարկման ժամանակ հարցը դրվեց քվեարկության, եւ բոլորը միաձայն դեմ արտահայտվեցին թույլտվություն տալուն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս