«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը և «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը համատեղ այց են կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ հանդիպում են ունեցել հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև ռուսական իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում քննարկվել է Հայաստանում ընդդիմադիր գործունեություն իրականացնելու համար համապատասխան ֆինանսավորում ստանալու հարցը, ինչի համար Վանեցյանը ստեղծել է «Հայրենիք» հիմնադրամը:
Մեր տեղեկություններով՝ բանակցությունները բարեհաջող են անցել, և ռուսահայ գործարարները խոստացել են լուծել ֆինանսավորման հարցը: Պարզ է, որ այս ամենը առանց ՌԴ իշխանությունների օրհնության չէր կարող գլուխ բերվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: