Ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստան»-ը հետ կանչում ավագանիում իր միակ անդամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ կուսակցությունում քննարկվում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

Այս լուրը բուռն արձագանքի է արժանացել համացանցում. հիմնականում քննադատում են ընդդիմադիր ուժին` նման որոշման համար: Ընդգծենք, որ այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, եւ Էդմոն Մարուքյանը բոլոր հարցերին որոշել է պատասխանել ժամը 13:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Ավագանու անդամները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին եւ խուսափում են մեկնաբանել տեղի ունեցածը: Թերեւս մնում է սպասել Էդմոն Մարուքյանի արձագանքին:

Իսկ մինչ այդ տարբեր վարկածներ են շրջանառվում: Armlur.am-ի տեղեկություններով, հիմնականում նշվում է  «Լույս» խմբակցության մյուս անդամներ Թեհմինա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի պահվածքը և ելույթների ձևը ավագանու երեկվա նիստի ժամանակ:

Մեկնաբանություններում նշվում է, որ նրանց պահվածքից շատերը զարմացել են եւ, ըստ էության, դրանից հետո են կուսակցությունում նման քննարկումներ սկսվել:

Ըստ էության, ԼՀԿ-ն չի ցանկանում, որպեսզի սույն կանայք ասոցացվեն կուսակցության հետ:




Լրահոս