ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահների քննարկումն ու Հարսնաքարի գործի բացումը. ինչ կապ ունի Գլխավոր դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է,ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Ըստ այդմ՝ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Հարուցված քրեական գործը ուղարկվեց ՀՀ քննչական կոմիտե:

Այս իրավիճակից հետո իրավապահ համակարգում խոսակցություններ կան, որմիգուցե վերանայեն 2012 թվականի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ռազմական բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր Վահե Ավետյանի գործը: Սակայն իրավապահներն այդ հանգամանքին թերահավատորեն են մոտենում`նշելով, որմիգուցե գործը չվերաբացվի, քանի որ այդ ժամանակ գործըհսկող դատախազը եղել է ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:




Լրահոս