ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ լիազորություններ կտրվեն հարկային, մաքսային մարմիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը նոր տարբերակ է գտել հարկային եւ մաքսային ծառայություններում տնտեսական հանցագործությունները բացահայտելու, կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ: Ավելին,ՊԵԿ-ը սրա վերաբերյալ նոր նախագիծն արդեն քննարկման է դրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագծով առաջարկվում է`օրենքովիրենց վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային, մաքսային մարմինները հնարավորություն ունենան իրականացնելու օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ հարկային, մաքսային իրավախախտումների, հարկային, մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման եւ խափանման նպատակով:

Ի դեպ, նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՊԵԿներքին անվտանգության վարչության կողմից, որը`որպես օպերատիվ ստորաբաժանում, կիրականացնի հարկային եւ մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «ներքին դիտում» եւ «անձի նույնացում» տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու իրավունք կվերապահվի նաեւ հարկային մարմիններին:




Լրահոս