Խառնաշփոթ իրավիճակ Արարատի մարզի դատախազությունում: Քաղաքացին մուտք է գործել դատախազության շենք, սպառնացել, հնչել են հայոհանքներ, բանը հասել է հրմշտոցին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավիճակին խառնվել են պետական կառույցի մի շարք աշխատակիցներ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019թ.-ի նոյեմբերի 4֊-ին` ժամը 15:36-ին, Անաստաս Ազոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մուտք է գործել Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող Վեդու քաղաքապետարանի շենքի 2-րդ հարկ, մտել այնտեղ տեղակայված` Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայր, մոտեցել է համակարգիչների համար նախատեսված սենյակին, կոպիտտոնով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանից պահանջել է ցույց տալ երկրորդ հարկում գտնվող զուգարանի տեղը, որպեսզի այնտեղ միզի:
Ավագ դատախազ Սարգսյանը Անաստաս Ազոյանին պարզաբանել է, որ նա գտնվում է դատախազության տարածքում, որտեղ զուգարան չկա, զուգարանը գտնվում է քաղաքապետարանի առաջին հարկում,եւ պահանջել է լքել մարզի դատախազության տարածքը` չխոչընդոտելով բնականոն աշխատանքին:
Սակայն Անաստաս Ազոյանը, անտեսելով դատախազության աշխատակցի առաջարկը, մնացել է անդրդվելի, կրկին պահանջել է ցույց տալ զուգարանի տեղը, որպեսզի հոգա բնական կարիքները:
Այդ ժամանակ խոսակցությանը միջամտել է Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրում գտնվող, Արարատի մարզի ՆորՈւղի գյուղի բնակիչ Վանիկ Սաղաթելի Ադիլխանյանը, ով Անաստաս Ազոյանին հայտնել է, որ զուգարանը գտնվում է շենքի առաջին հարկում, որիցհետո նրան դուրս է հրավիրել դատախազության տարածքից դեպի միջանցք: Շուրջ 5-6 վայրկյան անց Անաստաս Ազոյանը կրկին միջանցքից վերադարձել է դատախազության տարածք, մոտեցել է համակարգիչների համար նախատեսված սենյակին, սկսել է սպառնալ դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանին, պահանջել է հայտնել անձնական տվյալները` հայտարարելով, որ գնալու է Ազգային անվտանգության ծառայության պետիմոտ:
Դրանից հետո Հարություն Սարգսյանը մոտեցել է Անաստաս Ազոյանին, հայտնել է, որ նրա դիմաց կանգնած է մարզի դատախազության ավագ դատախազ, պահանջել է չբղավել եւ հանգիստ տոնովխոսել, քանի որ գտնվում է հասարակական վայրում, խանգարում է դատախազության եւ քաղաքապետարանի շենքում տեղակայված մյուս պետական հիմնարկների բնականոն աշխատանքը:
Անաստաս Ազոյանը շարունակաբար բղավել է` հայտարարելով, որ գնալու է Ազգային անվտանգության ծառայության պետիմոտեւչի հեռացել տարածքից: Անաստաս Ազոյանի դրսեւորած ոչ իրավաչափ վարքագծի պատճառով Հարություն Սարգսյանը,ձեռքիցհրելով, դուրս է հրավիրել վերջինիս Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրի տարածքից դեպի քաղաքապետարանի շենքի միջանցք, որիընթացքում Անաստաս Ազոյանը մի քանի անգամ բարձրաձայն հնչեցրել է «բլյատ» բառը եւ անհասցե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Անաստաս Ազոյանի դրսեւորած վարքագծից քաղաքապետարանի երկրորդ հարկի միջանցքում գտնվողիր աշխատասենյակից միջանցք է դուրս եկել ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի տեսուչ Անդրեաս Սարգսյանը եւ քաղաքացի Վանիկ Ադիլխանյանի հետ միասին փորձել են հանդարտեցնել Անաստաս Ազոյանին, սակայն վերջինս շարունակաբար անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել:
Այդ ժամանակ Հարություն Սարգսյանը մոտեցել է Անաստաս Ազոյանին, հորդորել է դադարեցնել իր գործողություններըեւտեսնելով, որվերջինս շարունակում է իր դրսեւորած վարքագիծը` զանգահարել է ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արկադի Արշավիրի Մկրտչյանին, հայտնել կատարվածի մասին եւ ոստիկանության աշխատակիցների օպերատիվ խումբ հրավիրել, ովքեր էլ 2019թ.-ի օգոստոսի 4֊ին` ժամը 15:45֊ի սահմաններում, Վեդու քաղաքապետարանի շենքիմուտքի դիմացի հատվածից խուլիգանություն կատարելու կասկածանքով Անաստաս Ազոյանին բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
Եվ, ահա, այս արարքի համար Անաստաս Ազոյանին մեղադրանք է առաջադրվել. Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրում եւ դրան հարակից ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչին տրամադրված աշխատասենյակի հարակից միջանցքում դիտավորությամբ կոպիտկերպով խախտել է հասարակական կարգը`շուրջ 5 րոպե տեւողությամբ խաթարելով պետական մարմինների բնականոն աշխատանքը,եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության, այն է` ինչպես Արարատի մարզի դատախազության աշխատակցի, դատախազությունում գտնվող երկու քաղաքացիների, այնպես էլ ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչի նկատմամբ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան