Մաքսանենգության դեպքերի բացահայտման թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2019-ի հունվար-նոյեմբերին ավելացել են սահմանային հսկողություն իրականացնող ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսանենգության բացահայտված դեպքերը:

Այս մասին այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«ՊԵԿ քննչական վարչությունը 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին վարույթ է ընդունել հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ 774 քրեական գործ՝ այդ թվում նախորդ տարվանից փոխանցված (556 քր. գործեր հարկային, 218 քր. գործեր մաքսային), նախորդ տարվա՝ 2018թ. 712 գործերի (543 քր. գործեր հարկային, 169 քր. գործեր մաքսային) դիմաց։ Որոշակի չափով աճել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշռող մասը բացահայտվել է սահմանային հսկողություն իրականացնող ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ ավելացել է մաքսանենգության դեպքերի բացահայտման թիվը: Հովհաննիսյանի խոսքով՝ ենթադրվում է, որ այդ դեպքերը մշտապես եղել են, սակայն ներկայում ավելի շատ են բացահայտվում: Նա դա համարեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների լավ աշխատանքի արդյունքը:




Լրահոս