Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին ArmLur.am– ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ այդ նյութերը վերաբերում են քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության շրջանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ապօրինի որոշումներին․ «Ըստ էության, որոշումներն ընդունվել են քաղաքապետի անունից, բայց ստորագրությունը նրանը չէ: Եթե համարում եք, որ սուտ տեղեկություն եմ տարածում, կարող եք զրպարտելու համար դատի տալ»: