Խոյ
Խոյերի պահվածքն այսօր կախված է շրջակա գործընթացներին նրանց ներգրավվածության աստիճանից: Եթե ձեր բարոյական կամ քաղաքացիական պարտքն եք համարում դրանց մասնակցելը, կամ դա մտնում է ձեր մասնագիտական պարտականությունների մեջ, ապա ստիպված կլինեք հրաժարվել սեփական կամքի ակտիվ ցուցադրումից և կանգնել ուրիշի դրոշակի տակ: Ամենագործնական Խոյերը կարհամարհեն օրվա իրադարձությունները` էներգիան խնայելով ավելի անհրաժեշտ գործերի համար:
Ցուլ
Շատ Ցուլեր այսօր հակված են կարեկցանքով հետևելու վերջին նորություններին: Սակայն, եթե բնությունը ձեզ օժտել է խառնվածքով, ապա գաղափարները, որոնք պաշտպանում եք, կարող են ձեզ դրդել վճռական քայլի, օրինակ` բողոքելու այս կամ այն չարաշահումների, սահմանափակումների, անարդարությունների դեմ: Բացառված չէ, որ ձեզ ոգեշնչի ինչ-որ մեկի օրինակը: Ձեր ակտիվությունը կարող է օգնել ճգնաժամային իրավիճակում հայտնված մտերիմ անձնավորությանը:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են հայտնվել բարդ ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև: Կադրային, սոցիալական կամ այլ վեճերը կարող են անձամբ ձեզ չդիպչել, սակայն, հավանաբար, կդիպչեն ձեր ծրագրերին, համոզմունքներին, գործընկերներին, ծնողներին, կյանքի ուղեկցին: Եթե ձեր սիրած մարտավարությունը հավասարակշռության պահպանումն է, ապա հնարավորություն կունենաք խաղից դուրս գալու, սակայն ձեր չեզոքությունը կարող է քննադատությունների առիթ դառնալ:
Խեցգետին
Խեցգետինների արարքներն այսօր ղեկավարում են զգացմունքները: Սակայն շատ հնարավոր է, որ ձեր էմոցիոնալ փայլատակումը մասնագիտական, սոցիալական կամ այլ նշանակալի համոզմունքների տեսքով ամուր հիմք ունենա: Ձեզ սպասվում է բարդ օր, եթե գտնվում եք տնից հեռու, աշխատում եք արտասահմանյան ընկերությունում կամ ձեր մտերիմները գտնվում են արտասահմանում: Օրը կարող է հաջողություն բերել, եթե դուք փոքր-ինչ արկածախնդիր եք:
Առյուծ
Առյուծները պետք է ավելի ուշադիր լինեն, վերահսկեն իրենց պոռթկումները: Չափից դուրս տարվածությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ձեր արժանիքները վերածվեն թերությունների, իսկ ի սկզբանե հաղթող դիրքորոշումը վերածվի խոցելիության: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի լավ ղեկավարել ձեր սենտիմենտալությունը, ազնիվ արարքների հակումը: Օրը կարող է դրդել նյութական և զգացմունքային ռեսուրսների ակտիվ վատնման:
Կույս
Շատ Կույսերի համար այս օրերը նշանակալի են: Որքան բարձր են ձեր նկրտումները, այնքան ավելի կարևոր է բռնել հնարավորությունը և օգտագործել այն: Տարածքային, գաղափարական և այլ բախումները կարող են անձնական կոնֆլիկտի տեսք ստանալ: Ոչ մի դեպքում չարժե դավաճանել ձեր սկզբունքները: Այն, ինչը ձախողում էր թվում, արդյունքում կարող է դառնալ հաղթանակ: Եթե ձեր պահանջները համեստ են, օրը հաճելի կլինի, սակայն չի հիշվի:
Կշեռք
Կշեռքների վիճակը կախված կլինի զբաղեցրած դիրքից: Եթե ուրիշի ենթական եք, ստիպված կլինեք հարմարվել իրավիճակին, լինել օգնական կամ պահեստային մնալ: Անկախությունը թույլ կտա ինքնուրույն ընտրել մարտավարությունը, կազմակերպչական տաղանդ դրսևորել, օգտագործել անձնական հեղինակությունը և միաժամանակ բավարարել հետաքրքրասիրությունը: Հնարավոր է ստիպված լինեք այցելել փակ հիմնարկ, խոշոր միություն, բժշկական հաստատություն:
Կարիճ
Օրվա իրադարձություններն ունակ են ոչ միայն հետաքրքիր դարձնել Կարիճների կյանքը, այլև ազդել ապագայի վրա: Կարող են կարևորություն ձեռք բերել ֆինանսավորման հարցերը, խոշոր ծախսերն ու ներդրումները: Հնարավոր են բարեգործական նպատակներով ծախսեր: Կոլեկտիվում բացառված չէ իշխանության վերաբաժանումը, հավանականություն կա հեղինակավոր անձի հետ բախման: Սիրային և ստեղծագործական ոլորտներում հնարավոր է ոգևորության ալիք;
Աղեղնավոր
Աղեղնավորներին կարևոր է պահպանել հավատարմությունը իդեալներին, նույնիսկ եթե ոտքի տակ հողն ամուր չէ, իսկ ծրագրերը ստիպված եք շտկել: Ձեր գաղափարների լավագույն հաստատումը կամ ժխտումն այսօր ինքներդ եք: Չարժե շատ խոսել, ավելի կարևոր է հոգեկան տրամադրվածությունը: Դժվար իրավիճակում դերակատարություն կունենա մտերիմների կարեկցանքը, ապաստանի առկայությունը: Հնարավոր է ստիպված լինեք պայքարել ինչ-որ թուլության դեմ:
Այծեղջյուր
Բնածին ինքնավարությունն Այծեղջյուրներին դրդում է շատ հարցերի շուրջ սեփական դիրքորոշումն ունենալ: Սակայն հանգամանքները կարող են ստիպել ձեզ հետևել դրսից պարտադրված կանոններին և համոզմունքներին: Դա հատկապես հավանական է, եթե չունեք անհրաժեշտ գիտելիքներ, փորձ, լիազորություններ: Այս օրերը խորհուրդ չեն տրվում օգտագործել նախաձեռնությունների համար: Օրն ուսուցողական կլինի, եթե ընտելանում եք նոր միջավայրի:
Ջրհոս
Օրը կփորձարկի առաջնորդ Ջրհոսների հեղինակությունը, հայտնիությունը: Եթե դուք կազմակերպության շարքային անդամ եք, աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել առանցքային դեմքին, ով օժտված է լիազորություններով և ազդեցությամբ, նրա պահվածքն այսօր շատ ցուցադրական կլինի: Բացառված չէ մանր հիասթափությունը, հատկապես, եթե բյույթով իդեալիստ եք: Հնարավոր է մասնակցեք բարեգործական ակցիայի:
Ձկներ
Ձկների մտադրություններն ու զգացմունքներն այսօր անկայուն են: Նույնը կարելի է ասել նաև այլ մարդկանց դիրքորոշումների և ընդհանուր իրավիճակի մասին: Եթե ունակ եք ռեզոնանսի մեջ մտնել շրջակա միջավայրի և օրվա առանցքային ռիթմերի հետ, դա ձեզ օգտակար կլինի: Կարող եք գնալ բոլորի դեմ կամ աջակցել մեծամասնությանը` ընդդեմ մեկ մարդու: Մի՛ շտապեք հրճվել կամ հիասթափվել: Մինչ երեկո պահպանվում է արդյունքների փոփոխման հավանականությունը: