Ինչի՞ց սկսվեց ավագանիների տարաձայնությունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը` Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու մասին, անակնկալ որոշում էր հատկապես խմբակցության ակտիվ աշխատանքի ֆոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից հնչող հայտարարությունները եւ այդպիսի քննարկումներ անելու որոշումն իսկապես անակնկալ են եղել ավագանու խմբակցության գործընկերների համար: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այդ թեմայով իրար մեջ որեւէ քննարկում չեն ունեցել, անգամ Դավիթ Խաժակյանն այդ մասին չի խոսել մյուս երկու անդամներից ոչ մեկի հետ:

Սակայն հետաքրքիր է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է Դավիթ Խաժակյանի հարցը քննարկել կառավարման խորհրդում, որտեղ, ըստ էության, Խաժակյանի ցանկությունն ու դիրքորոշումը որոշիչ չի լինելու: Երեկ ԼՀԿ-ում խոսվում էր այն մասին, որ հնարավոր է՝ սա ուղղակի նախազգուշական ակցիա էր՝ ուղղված ԶԼՄ-ներին, քաղաքային իշխանությանն ու «Լույս»-ին: Իրականում Մարուքյանն էլ լավ հասկանում է, որ Խաժակյանը լավ է աշխատում, եւ պետք չէ նրան ավագանու կազմում կորցնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս