Մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմություններ․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմությունների մատուցում հասարակությանը:

Ըստ մեր աղբյուրի, սա պայմանավորված է իշխանությունների շրջանում որոշակի լարվածության եւ անհանգստությունների հետ։

Իսկ դրա համար պատճառներ կան. գնալով նվազող վարկանիշի գործոնից զատ, ըստ նույն աղբյուրների, իշխանությունները սկսել են գիտակցել, որ արբանյակ անհատների ու միավորների կամ, ինչպես հենց իշխանության ներսում են սիրում ասել, «օեկների» միջոցով որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ, ավելին՝ հեղափոխության գաղափարն այդպիսի քայլերով ավելի է վարկաբեկվում:

Մյուս կողմից՝ անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեռեւս փոքր քայլերով, բայց կայուն զարգացումներ են նկատվում ընդդիմադիր դաշտում: Մասնավորաբար, նյարդայնացնում է «Վերնատան» ստեղծումը, ՀՅԴ-ի ակտիվությունը, Արթուր Վանեցյանի՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին խոսակցությունները, Սերժ Սարգսյանի «վերադարձը», այլ միավորների ակտիվությունը եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս