Այսօր` ժամը 11:00-ին, խորհրդարանում տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համատեղ նիստի ավարտից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հանդես կգան հայտարարությամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ` պարզելու համար, թե որն է հանդիպման նպատակը:
-Պարո՛ն Ավետիսյան, նախատեսված է խորհրդարանում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերովկոմիտեի համատեղ նիստ:Ո՞րն է հանդիպման նպատակը, ի՞նչ հարցեր ունեք օրակարգում:
-Օրակարգում ամփոփված են տարբեր հարցեր, որոնք կքննարկենք նիստի ժամանակ: Հանդիպման ժամանակ կլինեն երկկողմ քննարկումներ, կարծում եմ` օրակարգը կներկայացվի նիստի ժամանակ:
-Դեռեւս դեկտեմբերի 3-ին Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը` ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը: Դրանից հետո շատ բուռն արձագանք եղավ ՌԴ-ի կողմից, ուՁեր խմբակցության ռուս պատգամավոր Ալեքսադր Սանդիկովն էլ հայտարարել էր, որպետք է մեղավորը պատժվի այդ արարքի համար: Այդ հարցը լինելո՞ւ է Ձեր հանդիպման օրակարգում:
-Չեմ կարծում, որ արձանի ներկման վերաբերյալ էլի քննարկումներ կլինեն, որովհետեւ իրականում իսկապես դա լավ գործողությունչէր, եւ արդեն հայտարարվել է, որ մեզ համար այդ արարքը ընդունելի չէ:Կարծում եմ, որ այդ ամենը վաղուց ծածկված տեղեկատվություն է, մենք վաղուց ենք անդրադարձել այդ թեմային երկկողմումեր արձագանքն ենք ներկայացրել այն վատ արարքին, որըտեղի էր ունեցել:
-Վերջին ժամանակահատվածում անընդհատ հայտարարվում էր, որ ռուս-հայկական փոխհարաբերություններում լարված վիճակ է, ու, կարելի է ասել, այն ավելի է խորանում: Դուք` որպես իշխանության ներկայացուցիչ, կիսո՞ւմ եք այդ տեսակետը, արդյոք երկկող լարվածություն կա՞:
-Ես կարծում եմ,որ նման լարվածության էլեմենտ երկու երկրների հարաբերություններում վաղուց գոյություն չունի: Իմ կարծիքով` նման խոսակցությունները վաղուցվա են, ու նման բան իրականում գոյությունչունի:
-Այդ խոսակցությունները հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ռուսական իշխանությունների հետ հանդիպումներ է ունեցել, որպեսզի առաջիկայում ՀՀ-ում ընդդիմադիր գործունեություն սկսի, որինպետք է աջակցեն ռուսական իշխանությունները: Որքանո՞վ է ճիշտ այնտեղեկությունները, որ Ա. Վանեցյանը ՌԴ-ից «դաբրո» ունի ՀՀ-ում ընդդիմադիր գործողություններսկսելու համար:
-Ես չգիտեմ` Արթուր Վանեցյանը ինչ-որ «դաբրո» ունի, թե չունի, բայց կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների հետ որեւէ լարվածություն չկա առհասարակ: Հայ-ռուսական օրակարգը ավելի ամուր է, շատ ավելի խորն է, որպեսզի նման առիթներից փոփոխվի: Ես գիտեմ, որ դա բոլորին հետաքրքիր է, բայց իրականում երկկողմանի ամուր վստահություն կա:
-Բայց, որպես իշխանության ներկայացուցիչ, հավատո՞ւմ եք, որ ՌԴ-ից նման հրահրումներ կլինեն, որը կարող է հանգեցնել պայթյունավտանգ վիճակի, հավատո՞ւմ եք, որ ռուսական կողմը Արթուր Վանեցյանի հետ հանդիպումներ է ունենում:
-Իշխանությունը նման հանդիպումներին հավատալու կամ չհավատալու խնդիր չի դնում: Ես չեմ կարծում, որ մեր ռուս գործընկերները մեր դեմ ինչ-որ դավադրություններ են կազմակերպում:
-Իսկ այն տեղեկություններին, որ առաջիկայում ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Ձեր իշխանությանը դեմ գործողություններ է իրականացնելու, հավատո՞ւմ եք:
-Մեր իշխանության դեմ տարբեր մարդիկ են փորձում դուրս գալ, որը իրականում դուրս գալ է ժողովրդի իշխանության դեմ, բայց բոլորն էլ ժամանակին իրենց պատասխանը ստանում են: Կարծում եմ` լուրջ տագնապներ չկան այդ հարցում, դրանք տարբեր տեղեկություններ են, որոնք անընդհատ շահարկվում են: Տեղեկություններ են շրջանառվում շատ հաճախ, որոնք իրական չեն, դա մեզ առհասարակ չի մտահոգում: Մեզ համար առաջնայինն ու կենսականը Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարօրությունն ու անվտանգությունն է, երկրի առաջխաղացումն ու զարգացումն է: ՀՀ-ՌԴ օրակարգը այնքան այլ խնդիրներ ու հարցեր ունի, որ նման տեղեկատվությունները չեն կարող խաթարել մեր փոխհարաբերությունները: Դրանք ուղղակի տեղեկատվություններ են, որ մշտապես էլ տարածվել են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ