Ինչու չի կայացել թանկարժեք հյուրանոցի աճուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանալու։ Այս մասին հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։

Պարզվում է մինչև վերջնաժամկետի լրանալը հայտ չի գրանցվել։ Մեզ հայտնի դարձավ, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կնվազի 5 տոկոսով։ Ի դեպ, այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա հյուրանոցի աճուրդը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ անդրադարձել էր հյուրանոցի աճուրդին՝ գրելով, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել են հաշված օրեր, բայց հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն:

Ս.Հ.




Լրահոս