ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ի հետ ունենք 71 արգելք․ Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ընթանում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսը, որի ժամանակ պատգամավորները ներկայացրեցին իրենց կողմից արված աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ասուլիսի ժամանակ նշեց, թե միայն ԵԱՏՄ-ի հետ իրենք ունեն 71 արգելք եւ դրանք չեն հաղթահարվում այն տեմպերով, որն անհրաժեշտ է։

«Էներգետիկ միասնական շուկան պետք է 2021 թիվը կայացած լիներ, սակայն հույս չունենք, որ մինչեւ 2025 թվականը դա կայացած կլինի։ Մի քանի բարդություններ ունենք այդ առումով», – նշեց նա։

Մելքումյանը հայտնեց, որ հունվար ամսից սկսած մինչեւ հիմա 13 նիստ են անցկացրել՝ տարբեր օրակարգերով՝ եւ համաձայնագրերի վավերացումներ, եւ ԵԱՏՄ պարտավորություններից եկող տարբեր օրակարգեր

«Մենք լրջագույն քննարկում ենք կազմակերպել Հայաստանի ատոմակայանի վարկի երկարացման հետ կապված, քննարկվել է հատուկ Վերին Լարսի խնդիրը եւ եկել ենք համոզման, որ առանց լաստանավի կամ նավահանգստային բեռնման, բեեռնաթափման տարածքի, շատ բարդ է լինելու։ Եվ կարեւոր ենք համարել մեր երեք արտագնա նիստերը՝ Պետդումայում, Մեղրիում եւ Վլադիկավկազում», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս