ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «700 ապրանքների գնով մաքսատուրքերը աճելու են, թանկացումներ կլինեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հինգ տարի ունեցել ենք արտոնություններ։ Կառավարությունում այսօր էլ կան պաշտոնյաներ, որոնք գտնում են՝ մեքենաների արտոնությունը որ եղել է, ճիշտ չէր։

950 ապրանքների գծով 3-5 տարի ունեցել ենք մաքսատուրքերի արտոնություններ։ 2015 թվականի հունվարի 2-ից մաքսատուրքերը գնում էին ընդհանուր կաթսա եւ բոլորը ունեին իրենց տոկոսը եւ եթե ես համեմատեմ 2014 թվականի դրությամբ, թե որքան մաքսատուրք էինք ստանում եւ ինչքան էինք ստանում դրանից հետո, ավելացել է , սակայն այդ մաքսատուրքերի համար մեզ ավելի քիչ էին տալիս այդ տոկոսը։

Հիմա այդ արտոնությունները վերանում են, շատ արտոնություններ մնացել են, սակայն 700 ապրանքների գնով մաքսատուրքերը աճելու են, կունենանք որոշակի թանկացումներ՝ 5-7 տոկոս։ Այս մասին հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս