
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հակառակորդը կրակ է բացել հայ-աբրբեջանական սահմանի ուղղությամբ: Այս մասին ArmLur.am-ը զրուցել է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանի հետ:
«Լուրջ խնդիր չկա: Փառք Աստծո, մարդկային վնաս չկա: Ասեմ եմ՝ ուսումնասիրեն, եթե տներին ինչ-որ վնաս լինի, գույքագրենք: Առայժմ բան չկա: Գույքային վնաս չի արձանագրվել:
Կոթիում հանգիստ է վիճակը: Բայց մարդիկ լավ են, սովոր են, ամեն օր այդտեղ ապրում են, քնում: Նույն ձեւով կյանքը շարունակվում է:
Երեխաները դպրոց են գնացել, մանկապարտեզ, մարդիկ իրենց գործերով են: Այդ կրակոցներից մենք չենք վախեցել: Ոսկեպար, Բաղանիս ճանապարհի հատվածում են կրակոցներ եղել, այդ ժամանակ ճանապարհը փակել ենք, որ երթեւեկություն չլինի: Այդ պահին մեքենա չի անցել ճանապարհով»- ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը:
Ս.Հ.