Armenian text to speach

Դատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։

Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող՝ մամուլում տարածված տեղեկությունները։

Վարդևանյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որի համաձայն՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։ Բացի այդ՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր գրառումը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով՝ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։

Դատարանն այսօր հրապարակեց որոշումը: Դատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը և ինքնաբացարկ չհայտնեց:




Լրահոս