Ինչի՞ց սկսվեց ավագանիների տարաձայնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ անակնկալ կերպով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մասին:

Սա անակնկալ որոշում էր այնքանով, որվերջին շրջանում այս խմբակցությունը քաղաքապետարանում բավական ակտիվ աշխատում է, եւ հենց Դավիթ Խաժակյանի գործունեության շնորհիվ քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատելաոճի մասին պարբերաբար բացահայտումներ են արվում:

Նախ նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ` Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը: Սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է միայն Դավիթ Խաժակյանը, իսկմյուս երկու անդամները «Հանրապետություն» կուսակցությունից են: Եվ իրենց միակ անդամին այդ խմբակցությունից հետ կանչելով` երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը թերեւս կասկածի տակ դրեց ընդդիմադիրի իր կեցվածքը, եւ բավականին թափանցիկ նշեցին, որ չեն ցանկանում իրենց ասոցացնել երբեմնի գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած երկու անդամների` Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի վարքագծին:

Այն հատկապես սուր արտահայտվեց Երեւանի ավագանու վերջին արտահերթ նիստին: Այդ օրըսուր ելույթ ունեցավ Թեհմինա Վարդանյանը, որն առաջացրեց հանրության անգամ ընդդիմադիր տրամադրված շրջանակների դժգոհությունը:

Եվ հետաքրքիր է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմիցհնչող հայտարարությունները եւ այդպիսի քննարկումներ անելու որոշումն իսկապես անակնկալ է եղել ավագանու խմբակցության գործընկերների համար:

Ու չնայած ավագանու արտահերթ նիստիցհետո սոցիալական ցանցերը ողողված էին քննադատական հայտարարություններով` ընդդեմ այդ օրվա պահվածքի, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այդ թեմայով իրար մեջորեւէ քննարկում չենունեցել, անգամ Դավիթ Խաժակյանն այդ մասին չիխոսելմյուս երկու անդամներից ոչ մեկի հետ,եւոչ էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության այլ անդամներ են փորձել զրուցել կամ պարզաբանումներ ստանալ տեղի ունեցածի մասով:

Իսկ ինչպե՞ս են իրենց որոշումը մեկնաբանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Հետաքրքիր է, որիրենցխոսքում մեղադրանք կա` ուղղված անգամ լրատվամիջոցներին: Նրա խոսքով` կան իրավիճակներ, որոնք դուրս են Խաժակյանի ազդեցությունից, եւ նա պատասխանատվություն է կրում դրանց համար: Նրա խոսքով` եթե քաղաքացիները չենտեսնում ավագանու անդամի աշխատանքը, արդյոք անհրաժե՞շտ է, որիրենք մնան այնտեղ: ԼՀ ղեկավարի խոսքով` Խաժակյանի աշխատանքը ջուրն է լցվում, եւ բովանդակային քննադատությունը չի դառնում ուղղություն խմբակցության համար:«Տրենդն այն է, որ թիրախավորվեն ավագանու անդամները եւ սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Դրա հետմեկտեղ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության մյուս անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը չեն պատրաստվում իրենց ավագանու մանդատը վայր դնել:

«Մենք դրա մասին իմացել ենք մամուլից ու մեզ թույլչենք տալիս խառնվել նրանց ներկուսակցական քննարկումներին, դա իրենցորոշելիքն է: Չեմ հասկանում`ինչու է աղմուկ բարձրացվել, այդ աղմուկը նպատակայի՞ն է, թե՞ոչ, բայց ես սրան վերաբերվում եմ որպես նորմալ աշխատանքային պրոցեսի», – նշեց Վարդանյանը:

Սակայն այս ամենում հետաքրքիր է, որ«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է Դավիթ Խաժակյանի հարցը քննարկել կառավարման խորհրդում: Այսինքն` այստեղ,ըստ էության, Դավիթ Խաժակյանի ցանկությունն ու դիրքորոշումն էլ է երկրորդական, եւ վերջնական որոշումըկրկին կուսակցությանն է լինելու:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստիցհետո«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում այս թեմայով բուռն քննարկումներ են եղել, եւ վերջիններս անգամ դիտողություններ են ստացել իշխանական կողմի ներկայացուցիչներից կրկին այն կոնտեքստով, որ ավագանու մյուս երկու անդամները, կարծես թե, գցում են ընդհանուր խմբակցության պատկերը: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ հիմա էլ շատ հաճախ եւ նաեւ նախկինում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները եւս աչքի են ընկել ագրեսիվ ելույթներովու քննադատություններով օրվա իշխանությունների հասցեին, սակայն,չգիտեսինչու, ծանր են տարել ավագանու իրենց թիմակցի պահվածքը:

Հավելենք, որ Երեւանի դատախազի հանձնարարությամբ` Երեւանի քաղաքապետարանում առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն` քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս