
«Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը գրեթե պատրաստ է եւ հունվարին կներկայացվի կառավարությանը: Ինչպես հայտնի է, այդ նախագիծը սկսել էր մշակել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, եւ նախագահ Սուսաննա Սաֆարյանը, մեր տեղեկություններով, օրեր առաջ 110 էջից բաղկացած այդ նախագիծը քննարկել է նաեւ պատգամավորների հետ:
Մենք տեղեկացանք, որ «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը մշակվել է առաջիկա 10, իսկ գործողությունների ծրագիրը` 5 տարիների համար: Մասնավորապես,ոլորտը զարգացնելու համար Հայաստանի բոլոր մարզերում նախատեսված է իրականացնել 20-22 ծրագիր: