ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչչի հայտնում: Գաղտնապահ են, ինչպես երբեւէ: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղեկություններ ստանալ իր աղբյուրներից այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն բազմաթիվ անձանց է հրավիրել հարցաքննության, որոնցմեջ կան նախկին եւ ներկա ՊԵԿ պաշտոնատար անձինք:
Եվ հետաքրքիր է, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռեւս որեւէ գումար չի վերականգնել, ինչը, օրինակ, արել էր ՀՔԾ-ումիր մասով քննվող քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, եւ գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Եւ Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշեցնենք, նաեւ, որ սա այն նույնքրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով Գագիկ Խաչատրյանի տված ցուցմունքից, ինչպես նաեւ վերոնշյալ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ հարցաքննության հրավիրված մարդկանց շրջանակից որոշ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն`Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննել են Տիգրան Բարսեղյանին, քանի որ վերջինիս անունը կապված է եղել քրեական գործովընկերություններից մեկի հետ: Նշենք, որ նա ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ազատվել էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից`իր դիմումի համաձայն: Տիգրան Բարսեղյանը ֆինանսների նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի մայիսին, իսկմինչ այդ զբաղեցրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Սակայն այսքանով ամեն ինչչի ավարտվում:Ազգային անվտանգության ծառայության համար քննության առարկա է դարձել դեռեւս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց բաց նամակներից մեկը, որտեղ մի խումբ մաքսային աշխատակիցներ դիմել են Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Այս ամենում ուշագրավն այն է, որ բաց նամակը ստորագրված չի եղել:
Իսկ ի՞նչ էր գրված այդ «պատմական» նամակում. «ՀՀ ֆինանսների նախարարության կազմից Պետական եկամուտների կոմիտեի անջատումից հետո ընթացող զարգացումներից պարզ է դառնում, որ մաքսային ծառայության միջին եւ բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները /անկախ իրենց մասնագիտական եւ մարդկային որակներից/, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի եւ, առհասարակ, պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ եւ անաղմուկ ազատվել: Բայց, կարծում ենք, ճիշտ կլինի, որպեսզի բոլորը տեղեկանան, որ իրականում «պետության բարիքներից» օգտվել են միայն մի խումբ անձինք Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Գ. Խաչատրյանը մաքսային ոլորտիողջ վերահսկողությունը տվել էր իր եղբոր որդուն`ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ովիր համախոհների հետ միասին մաքսային ծառայությունում ստեղծել էր մի հանցավոր խումբ եւ նրանց հետ միասին, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը եւ հնարավորությունները, յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք, ըստ էության, պետք է մուտքագրվեին պետբյուջե: Կ. Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խմբում» ներգրավված են եղել նրա մտերիմընկերները, «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետՌոբերտ Կայֆաջյանը, «Բագրատաշեն» մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյուրողլյանը, ով «լեւի գործեր անելու ու փողերքցելու համար» ս.թ. հունվարին ազատվեց աշխատաքնից, եւ այլոք:
Կ. Խաչատրյանը անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին եւ մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: Այդ պապկաներով ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից պապկաների տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար եւ այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին:
Ճիշտ կլինի նշել, որ Էմիրատների «տամոժնի պապկան» պատկանել է անձամբ Կարեն Խաչատրյանին, իսկ այն աշխատացրել է նրա ընկեր քյաչալ Արոն: Գագիկ Խաչատրյանի կողմից ստեղծած եւ Կարեն Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խումբը» գործել է անպատիժ, քանի որ նրա «բարիքներից» օգտվել են անձինք, որոնքօրենքով նման դրսեւորումների դեմ պետք է պայքարեն, մասնավորապես`Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը, որի ղեկավար Սեդոյը մտերիմ ընկերական, «գործնական» հարաբերությունների մեջ է գտնվում Կարեն Խաչատրյանի հետ:
Քանի որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այս նամակին որեւէ արձագանք չի եղել, ուստի հիմա նոր թափով հին երեւույթների վերհանման շրջանակներում քննվում է նամակի բովանդակությունը: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է բացահայտվեն թվարկվածները:
Քնար Մանուկյան