
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Երկրորդ նախագահը ելույթի ժամանակ ասաց.
«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել: Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ: Հայաստանում էլ 10 տարի նախագահ եմ եղել: մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում, այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր և մինչ օրս այդպես էլ մնում է: Եթե այս արդյունքներն ապահոված մարդուն համարում են վտանգ, ուրեմն ինչ ասեմ, մենք մանկուրտների երկիր ենք»:
Քոչարյանի ելույթի ժամանակ դահլիճում իրավիճակը լարվեց: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: