Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է:

Այս մասին քիչ առաջ ArmLur.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը :

Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Հիշեցնենք, ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:

Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտուներ անել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան` հարցաքննության: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որեւէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ:




Լրահոս