Վերջերս Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Նոյեմբերյան քաղաքում հանդիպում է ունեցել Նոյեմբերյանի գործարարների հետ: Մարզպետն իրեն յուրահատուկ ոճով երկար եւ առանց կոնկրետ բովանդակության ճառախոսել է:
Նոյեմբերյան քաղաքում բազում բիզնեսներ ունեցող հայտնի գործարար Սամվել Գասպարյանը ցանկացել է իր նկատառումները հայտնել, սակայն մարզպետը նրան հնարավորություն չի տվել: Գործարարը, ի նշան բողոքի ընդդեմ մարզպետի մենախոսության, ցուցադրաբար լքել է հանդիպումը: