
Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քիչ առաջ գրառում է արել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց օրենքը, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (#CEPA-ն): Շնորհակալություն բոլոր սենատորներին»: