
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին Աժ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում եւ խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից ետ կանչել-չկանչելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցության մի հատվածը կողմ է հետ կանչելուն, մյուս հատվածն էլ այլ կարծիքի է: Մեր տեղեկություններով` լուսավորականների սրտով չէ այն, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության աղջիկ անդամների վարած քաղաքականությունը կապում են Խաժակյանի աշխատանքի հետ, սակայն այս հարցում դեռեւս վերջնական որոշում չունեն:
Այսօր խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրված, ու գուցե այս հարցը լուսավորականները որպես օրակարգից դուրս հարց ներկայացնեն, ու, ի վերջո, ասեն` սա շոու էր, թե իսկապես որոշում ունեն Խաժակյանին չեզոքացնելու։ Ի դեպ, նրանք հանդիպում են ունեցել Դավիթ Խաժակյանի հետ ու փորձել հասկանալ նրա դիրքորոշումը, բայց թե ինչ կորոշեն, թերեւս այսօր կերեւա։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։