Արտառոց դեպք Մալաթիա -Սեբաստիայում․ թիրախում է հայտնվել նախկին փոխոստիկանապետի եղբայրը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 6-ին արտառոց դեպք է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մուշ թաղամասում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ենթադրյալ հանցագործները թալանել են ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր մեքենան: Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին ոստիկանություն է ահազանգել Արմինե Ղազարյանը եւ իրավապահներին հայտնել է, որ իրենց տան բակից տարել են ամուսնու «Porsche» մեքենայի լուսարձակները: Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները պարզել են, որ «Porsche» 99 LA 999 մեքենան պատկանում է Հովհաննես Պողոսյանին, որ Հունան Պողոսյանի եղբայրն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեկտեմբերի 6-ին` 12:15-ին, Մուշ թաղամասի բնակչուհուց ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց տան բակից գողացել են ամուսնու մեքենայի լուսարձակները: Դեկտեմբերի 7-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ այն ուղարկվել է նախաքննության»։

Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս