Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և
ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և
հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:
Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների
ոչ պաշտոնական հանդիպմանը: