ԶԼՄ-ի նկատմամբ հարձակումով փորձ է արվում լռեցնել, ճնշել ազատ խոսքը. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ժողովուրդ օրաթերթի խմբագրության վրա կատարված հարձակմանը:

Այսօր տեղեկացանք, որ հարձակում է տեղի ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակի վրա։

Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցի նկատմամբ որևէ հարձակում կամ անօրինական այլ գործողություն խիստ դատապարտելի է, քանի որ այդկերպ փորձ է արվում լռեցնել, ճնշել ազատ խոսքը, զրկել քաղաքացիներին ստանալու օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն։

Իսկ առանց այս կարևոր և սահմանադրական իրավունքների իրացման հնարավոր չէ պատկերացնել որևէ ժողովրդավարություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի հետ տեղի ունեցածը և հորդորում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել մեղավորներին։

Միայն պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառմամբ մենք կկարողանանք բացառել նման դեպքերի կրկնությունը։




Լրահոս