«Կողքիդ եմ» տարեցների աջակցության Հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 18-ին Քրիստմաս փարթի էր կազմակերպել տուն ինտերնատի տարեցների համար: Վերջիններս ռեստորանային համալիրում տոնական եւ ջերմ մթնոլորտում հավաքույթ ունեցան: ՀԿ-ի հիմնադիր Գայանե Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց այս մեկ տարվա աշխատանքը: Տարեցները շատ ոգևորված էին եւ մեզ հետ զրույցում շնորհակալություն հայտնեցին նման հնարավորության համար: Իսկ ահա տիկին Լաուրային, ում 88 ամյակն էր երեկ, անակնկալ մատուցվեց հենց խնջույքի ժամանակ: ՀԿ-ի ներկայացուցիչները պնդում են` նման քայլերը շարունակական են լինելու:
Մանրամասները` տեսանյութում