Սա իրավապահ եւ նախաքննության մարմինների վատ աշխատանքի արդյունք է. Բորիս Նավասարդյանը` «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե կարճ ու առանց երկար֊բարակ հիմնավորումների, սա իրավապահ եւ նախաքննության մարմինների տարբեր առաջնահերթ գործերի ուղղությամբ վատ, ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գիշեր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում կատարված ներխուժմանը՝ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Դրա պատճառով թիրախ են դառնում այդ նույն գործերի հետ կապված հետաքննություններ իրականացնող լրատվամիջոցները»,-ընդգծել է Բորիս Նավասարդյանը:

Ի դեպ, նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1 մասով՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

34 – 177 հոդվածի երրորդ մասի 1.1 կետով՝ գողություն, պահստարան կամ շինություն ապօրինի մուտ գործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բանգտնել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս